Նավթն էժանանում է 1,5 տոկոսով
ՏնտեսությունՆավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան էժանանում է 1,5 տոկոսով՝ Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի համատեքստում, ինչը վտանգներ է պարունակում պահանջարկի առումով, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գները նվազել են 1,49 տոկոսով՝ մեկ բարելը 105,5 դոլար, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսինը՝ 1,61 տոկոսով՝ 102,41 դոլար։