Ադրբեջանի վերջին դեմարշը Հայաստանի դեմ
ՔաղաքականությունԵրեկ կայացել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որտեղ Ադրբեջանը, ի հեճուկս 56 երկրների, դեմ է եղել ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի մանդատի երկարաձգմանը:
Ինչո՞վ է պայմանավորված այդ կտրուկ դեմարշը եւ ինչո՞վ է Ալիեւին խանգարել երեւանյան գրասենյակը: Հունվարի 19-ին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս ընդունել ԵԱՀԿ բյուջեն, որում, Քոչարյանի խոսքով, ղարաբաղյան հակամարտության գոտում հետաքննությունների մեխանիզմների համար միջոցներ են նախատեսված:
Պետք է ենթադրել, որ Ադրբեջանը, թույլ չտալով ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի մանդատի երկարաձգումը, իրականում հուսահատ փորձում է թույլ չտալ հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդնումը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում