Հայերեն


«Այս մարդկանց մտադրությունը ոչ թե ՀՀ զարգացումն է, ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը, այլ ընդամենն իրենց իշխանության պահպանումը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է 

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք կառավարության մի շարք նախաձեռնությունների, խոսել նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտած անկանխիկ վճարումների վերաբերյալ օրենքից բխող արդեն իսկ առկա խնդիրների մասին:

Անդրադառնալով 2023 թ. հունվարի 1-ից կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձերի, նաև մինչև 2 տարեկան երեխայի նպաստի չափի նախատեսվող բարձրացմանը, Ն. Սարգսյանը, ընդհանուր առմամբ, շեշտեց, որ այս կառավարությունն իրականում ո՛չ տնտեսական պոտենցիալ է ստեղծում, ո՛չ էլ սոցիալական բեռն է վերցնում իր վրա: «Ինչպես միշտ, այս անգամ ևս գործ ունենք պոպուլիզմի, հերթական ականջահաճո հայտարարության հետ: Մի կողմից՝ դա կառավարության համար բեռ է լինելու, որովհետև հսկայական գումարների մասին է խոսքը, մյուս կողմից՝ շահառուներն օգուտներ չեն ստանալու: Իհարկե, ցանկացած գնաճի ու առկա իրավիճակի պայմաններում բարձրացումները որոշակի մեղմող ազդեցություն են ունենալու սոցիալական բեռի թեթևացման տեսանկյունից, բայց հարց է՝ ինչքա՞ն է թեթևանալու այդ բեռը, ու ո՞րն է այն գինը, որը պետք է վճարի Հայաստանի հարկատուն: Բացի այդ, հարց է, թե արդյո՞ք առաջնային են նախատեսվող այդ բարձրացումները, միգուցե պետք էր գումարը ծախսել ու տնտեսական պոտենցիալ ստեղծել, և հենց այդ պոտենցիա՞լը սոցիալական բեռը վերցներ իր վրա: Լավ է, որ բարձրացվում է, բայց ես դեմ եմ, քանի որ այդ գումարն ավելի լավ է ծախսել տնտեսական պոտենցիալի հզորացման, օրինակ՝ գյուղատնտեսությունը զարգացնելու, գործարաններ ստեղծելու ուղղությամբ: Հաշվի առնելով բյուջեի հատկացումները՝ սա անիմաստ և չհիմնավորված քայլ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մեր այն իրավիճակին, որ նաև պոտենցիալի զարգացման համար քայլեր չեն արվում, Ն. Սարգսյանը նկատեց. «Կառավարության բոլոր գործողություններն ուղղված են որոշակի ժամկետով վարկանիշը բարձրացնելուն, որոշակի հույս ներշնչելուն, թե վաղը լավ է լինելու: Մինչդեռ վաղը կգա, ժողովուրդը կտեսնի, որ կրկին լավ չէ, ու նորից նոր պոպուլիզմի կդիմեն: Այս մարդկանց մտադրությունը ոչ թե ՀՀ զարգացումն է, ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը, այլ ընդամենն իրենց իշխանության պահպանումը: Մեր սուղ բյուջետային միջոցներից պաշտոնյաներին պարգևավճարների և այլնի տեսքով բարեկեցության համար գումարներ են տրվում, վերջում էլ այդ ամենը համեմում են կենսաթոշակների կամ նվազագույն աշխատավարձի չնչին բարձրացումով՝ ցույց տալու, թե, տեսեք, միայն մեզ համար չենք անում, ձեզ համար էլ ենք անում: Սովորաբար գրագետ կառավարությունները տնտեսական բեռն են վերցնում իրենց վրա, որովհետև քաջ գիտակցում են, որ տնտեսությունն է հետագայում սպասարկելու սոցիալական բեռը: Այս կառավարությունը ո՛չ սոցիալական, ո՛չ էլ տնտեսական բեռ չի վերցնում, թեպետ իրենք շարունակաբար կարողանում են հարստանալ: Սա հաստատում է այն համոզմունքը, որ ընդամենն իրենց իշխանությունը պահպանելու համար են որոշակի փոփոխություն անում»:

Շարունակելով սոցիալական բեռը թեթևացնելու թեման՝ Ն. Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք այն որոշմանը, ըստ որի, հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներն ու նպաստառուները 10 % հետվճար են ստանալու: Մեր նախորդ համարներից մեկում հայտնել էինք, որ թոշակառուների և նպաստառուների որոշ մասի շրջանում թեպետ նշվածից օգտվելու ցանկություն կա, բայց քանի որ 3 բանկ է միացել ծրագրին, չգիտեն՝ ինչ անել: «Նախ՝ կառավարությունը չպետք է խոսի այդ մասին: Քեշբեք (հետվճար) համակարգը ոչ թե կառավարությունը, այլ որոշակի առևտրային բանկեր են իրականացնում: Այն երկար տարիներ առաջ է ներդրվել՝ բանկերի միջև մրցակցության բարձրացման համար: Այժմ որոշակի պետական ծրագրով համեմելով՝ քեշբեք համակարգ է դրվում, ինչը, չեմ կարող ասել, արդյո՞ք ռեալ օգուտ կտա սոցիալական առումով, թե ոչ: Առհասարակ, կենսաթոշակառուները շատ դեպքերում մի ձեռքին պահում են բանկային քարտը, մյուսում՝ օգտվելու գաղտնաբառերը: Ի դեպ, մտահոգություն ունեմ, որ օգտվել չկարողանալու պատճառով որևէ երիտասարդի օգնությանը կարող են դիմել, որոնք էլ կարող են գումարներն այլ տեղեր փոխանցել, կենսաթոշակառուները չեն կարողանալու ստուգել: Բացի այդ, մի կողմից՝ պետությունն ասում է՝ մանր և միջին բիզնեսը պետք է զարգանա, մյուս կողմից՝ այլ մեսիջ է տալիս: Մասնավորապես, այն կենսաթոշակառուներին, ովքեր պետք է քարտով առևտուր անեն, ուղղորդում է դա իրականացնել միայն սուպերմարկետներից: Սա հստակ խոչընդոտ է մանր ու միջին բիզնեսի համար»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ բանկերի առնչությամբ ևս խնդիր է տեսնում:

«Եթե ոչ բոլոր բանկերն են միանում, ապա, այո, սա նաև արհեստականորեն որոշակի բանկերի հաճախորդների ավելացմանն ուղղված քաղաքականություն է: Հարց է՝ երբ 2-3 բանկ մոնոպոլ դիրք գրավեն, ի՞նչ կարող են անել բանկերը: Բայց իրականում այդքան լուրջ չէի վերաբերվի նաև այս առումով, քանի որ կա պոպուլիզմ ու կա պոպուլիզմից էլ ավելի բարձր պոպուլիզմ: Սա բարձր պոպոլիզմն է: Այս նախաձեռնությունից կենսաթոշակառուները ռեալ օգուտ չեն ստանալու կամ նրանց շատ փոքր քանակն է այդ օգուտը ստանալու, թեպետ կրկին տուժելու է մանր և միջին բիզնեսը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի դրույթներին՝ Ն. Սարգսյանը մատնանշեց այսօրվա դրությամբ առկա մի շարք խնդիրների մասին:

«Այս պահի դրությամբ հիմնական խնդիրը բանկային հերթերի կուտակումներն են: Շատ կազմակերպություններ չեն կարողանում POS տերմինալները գրանցել կամ ՀԴՄ սարքերը միացնել բանկային համակարգին: Չենք կարող ասել՝ սա արհեստակա՞ն է, թե՞ բանկերն ուղղակի չեն հասցնում սպասարկում իրականացնել: Ամեն դեպքում, փորձը ցույց տվեց, որ բանկային համակարգը պատրաստ չէր այսքան արագ անցում կատարել նշված համակարգին: Բացի այդ, օրինակ՝ համալսարանները և հիվանդանոցները պարբերաբար խնդիրների են բախվում շատ մանր ծախսերի կատարման առումով: Օրինակ՝ երբ պետք է 2000 դրամ ծախսել համալսարանի կարիքների համար, նրանք պետք է գնան, պայմանավորվեն, հաշիվ դուրս գրեն, փոխանցում կատարեն, որը բավականին ժամանակատար է: Հաջորդ խնդիրը վերաբերում է տուրիստական կազմակերպություններին: Մինչ այս, երբ զբոսաշրջիկներին Հայաստանի տեսարժան վայրեր էին տանում ու մուտքի համար նախատեսված 500 կամ 1000 դրամը տեղում հավաքում էին և կանխիկով վճարումը կազմակերպում, հիմա այլ է: Տուրիստականները զբոսաշրջիկների քանակի հաստատումից հետո այցելում են թանգարաններ, տեսարժան վայրեր, որ նախապես պայմանավորվեն, չեկեր վերցնեն ու հետո փոխանցում կատարեն: Մեծ հաշվով՝ այնքան բարդություններ են առաջանում: Եթե ծախսատարությունը մի կողմ ենք դնում, ապա ժամանակի առումով կազմակերպությունները ռեալ տուժում են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ հաջորդ խնդիրը կապված է բանկային տոկոսադրույքների հետ. «Հուլիսի 1-ից հետո բանկերը նոր սակագնային պլան են հաստատել, բայց օրենքը դեռ մի քանի ամիս պետք է գործի, մարդիկ պետք է ադապտացվեն փոխանցման համակարգին, ու այդ ժամանակ նոր թանկացումները ավելի ցայտուն կտեսնենք: Խոսքը մինչև 5 տոկոս բանկային միջնորդավճարների, մինչև 6,5 տոկոս՝ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին է: Սա խնդիրներ է առաջացնում մի կողմից՝ բիզնեսի համար, մյուս կողմից էլ՝ ազդեցություն է ունենում գնաճի վրա, ինչից տուժում են ֆիզիկական անձինք»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ Վարդևանյան
Ամենադիտված