Հայերեն


Վարչախումբն անցել է Չալաբյանի հարազատներին հետապնդելուն

Քաղաքականություն

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հետապնդումները անցնում են բարոյականության բոլոր սահմանները։

Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները նորություն չեն, նորություն չեն նաև նրանց ընտանիքների անդամներին այլ քաղաքական գործընթացներում ներքաշելու փորձերը, սակայն Նիկոլ Փաշինյանը մտադիր է նույնիսկ անբարոյական այս քայլով գերազանցել իր բոլոր նախորդներին։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, բանկի գործադիր կոմիտեի անդամ Արա Չալաբյանին ազատման դիմում գրելու պահանջ է փոխանցել։ Արա Չալաբյանը 2020 թվականի հուլիսից ղեկավարում է Կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտը, իսկ ԿԲ-ում սկսել է աշխատել դեռ 1998 թվականից։

ԿԲ-ն, որը անկախ մարմին է համարվում, ի տարբերություն այլ պետական գերատեսչությունների, մշտապես զերծ է մնացել քաղաքական գործընթացներին խառնվելուց, և այնտեղ աշխատել են մարդիկ, ովքեր տարբեր տարիների ընդդիմադիր տրամադրվածություն են ունեցել գործող իշխանությունների հանդեպ։

Նույն Մարտին Գալստյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո աշխատանքի էր ներկայանում կոտրված թևով։ Նա Տեր-Պետրոսյանի բողոքի ակցիաների ակտիվ մասնակից էր, բայց ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը երբևէ նրանից չի պահանջել ազատման դիմում ներկայացնել և նաև թույլ չի տվել քրեական հետապնդման ենթարկել, իսկ այսօր Մարտին Գալստյանն ինքն է հետապնդում սկսել Արա Չալաբյանի դեմ։

Արա Չալաբյանը Ավետիք Չալաբյանի եղբայրն է և ոչ պակաս հայտնի անձնավորություն Հայաստանի ֆինանսական համակարգում։ Փաստացի, փաշինյանական իշխանությունն ապացուցում է, որ ոչնչի առջև կանգ չի առնում իր ընդդիմախոսներին հետապնդելու գործում։ Սա, իհարկե, խոսում է այս իշխանության բարոյական կերպարի մասին։

Երբեք էլ պատրանքներ չենք ունեցել, թե փաշինյանական իշխանության ներկայացուցիչները որևէ բարոյական արգելակներ ունեն, բայց ֆինանսական համակարգի լավագույն մասնագետներից մեկին նման պահանջ ներկայացնելը նույնիսկ չի տեղավորվում պետական կառավարման համակարգի տրամաբանության մեջ։ Եթե հաշվի առնենք, որ այս իշխանության մեջ մեծաթիվ նախկիններ կան, իսկ Արա Չալաբյանը, ի տարբերություն իր եղբոր, քաղաքական գործունեությամբ, երբեք աչքի չի ընկել և չի էլ ներկայացրել իր քաղաքական դիրքորոշումները։ Թերևս միայն աջակցել է իր՝ քաղաքական հետապնդումների ենթարկվող եղբորը։

Արման Մինասյան

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. Զելենսկի
Ամենադիտված