Հայերեն


Պատկերելով ձայներն ու զգացմունքները. նկարչուհի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի հիմքում նորը փնտրելու ու գտնելու գաղափարն է

Հասարակություն

Հուլիսի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում եռուզեռ էր, նկարչուհի, արվեստագետ Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի բացումն էր, որը կրում է «Անտեսանելին տեսանելի» խորագիրը: Նախքան ցուցահանդեսի պաշտոնական բացումը, մի փոքր շրջեցինք ցուցասրահում: Տաք գույների արձակած ջերմությունից լիցքավորվելուց հետո «Փաստը» զրուցեց նկարչուհու հետ: Սա նրա անհատական հինգերորդ ցուցահանդեսն է, միևնույն ժամանակ մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների, բացի դա, ինքը ևս կազմակերպում է ցուցահանդեսներ: «Այս մեկը կտրականապես տարբերվում է նախորդներից, որովհետև մինչ սա աբստրակտ ժանրի մեջ անհատական ցուցահանդես չեմ ունեցել: Բացի նրանից, որ աբստրակտ ժանր է, սա սուր, ոչ օբյեկտային աբստրակցիայի ժանր է, որտեղ չկան կերպարներ, հայտնի և սովորական պեյզաժներն ու նատյուրմորտները: Ինձ համար այդ էտապն անցել է, սիրում եմ անընդհատ նոր էքսպերիմենտներ անել»,-ասում է նկարչուհին: Իսկ ես արձագանքում եմ` փաստորեն, ինքներդ կարիք եք ունենում նոր բան ստեղծելու և, իհարկե, նոր զգացողությունների: «Ստեղծագործողն այդպիսին պետք է լինի: Անընդհատ փնտրել նորը, ստեղծել նորը, բայց  կայուն լինել շատ: Միշտ գունագեղ նկարչություն եմ ունեցել: Սիրում եմ փորձարկումներ անել նաև գույների հետ: Իհարկե, ամեն նկարիչ ունի իրեն բնորոշ գույները: Ինձ համար, որքան էլ վառ գույներ լինեն, միևնույնն է` գույների մեջ կան ինչ-որ երանգներ, որոնք իմ երանգներն են, դա վստահաբար կզգա իմ գործունեությանը հետևող յուրաքանչյուր ոք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է` ցուցահանդեսը հիմնականում նվիրված է ձայներին և զգացմունքներին: «Իմ ցուցահանդեսի նկարները նախապես տեսնելով` Հայկ Իսրայելյանը ոգեշնչվել և ստեղծել է երաժշտություն»,-արձագանքում է նկարչուհին, երբ ասում եմ, թե յուրահատուկ խշշոց է հնչում սրահում:

Ի դեպ, յուրօրինակ էր ոչ միայն երաժշտությունը, ցուցահանդեսն առանձանում էր նաև մարդկային պլաստիկայի գոյությամբ. Մնջախաղի թատրոնի հետաքրքիր բեմադրությունը՝ որպես ապացույց:

Զրույցն ավարտելուց հետո Արմինեի հետ շտապում ենք Մարտիրոս Սարյանի անվան ցուցասրահ: Այն բազմամարդ է, այստեղ են հայտնի արվեստաբաններ, արվեստագետներ և հատուկ հյուրեր, նկարչուհու ընտանիքի անդամներն ու ընկերները: Շնորհավորանքներ, ծաղիկներ, գրկախառնություններ, իհարկե, ողջույնի խոսք ևս: Նախ՝ ներկայացնում են նկարչուհու խոսքը, թե ինչ է նա ցանկացել «ասել» այս ցուցահանդեսի միջոցով: «Ի՞նչ են իրենցից ներկայացնում զգացմունքները, հույզերը և շատ այլևայլ անտեսանելի երևույթներ: Ունե՞ն որևէ պատկերային համարժեք, որը հնարավոր է արտաբերել և ձև ստանալ... Ֆիգուրատիվ արվեստից հետո ինձ համար բացահայտեցի անառարկայական աբստրակտ ժանրի նկարչությունը, որն անսահման ազատություն և ստեղծագործելու հնարավորություն տվեց ինձ, և վերածնվեց գաղափարն ու ցանկությունը պատկերել «անտեսանելին»։ Կտավը հնարավորություն է տալիս փորձարկել տարբեր տեխնիկաներ, և իմ նոր գործերի մեջ կտեսնեք թղթի և այլ նյութերի կիրառման փորձը։ Ինձ միշտ հետաքրքիր է փնտրել, փորձարկել և գտնել, այս գործերի մեջ երևում է այդ փնտրտուքի ընթացքը` զգացմունքների և ձայների տեսակներ, այն, ինչ դարձել է այս ցուցահանդեսի ոգեշնչման նյութը... Զգացմունքներ նկարելը ոչ մեկին չի պարտադրում նույն պատկերացումը ձևակերպել, բայց մոտեցնում է ձեզ իմ մտածելակերպի ընկալմանը։ Բարի գալուստ իմ ձայների և զգացմունքների պատկերային աշխարհ»,-ահա այս խոսքերով մեկնարկեց Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը:

Այնուհետև բարձրախոսին մոտեցավ ինքը` հեղինակը: Շնորհակալություն հայտնեց հյուրերին` իր կողքին լինելու համար: «Այն զանգակները, որ տեսաք ցուցահանդեսի մեկնարկին, իմ էությունն է շատ երկար տարիներ, դրանք ինձ բերեցին մի զգացմունքային աշխարհ, երբ սկսեցի ձայն նկարել»,-ընդգծեց նկարչուհին` տեղեկացնելով, որ հաջորդ տարի աշնանը տեղի կունենա այս ցուցահանդեսի երկրորդ մասը` նորաձևության շոուով:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորեց նկարչուհուն ցուցահանդեսի կապակցությամբ: «Արմինեի մասին երկար կարելի է խոսել, նա միշտ պրպտող է, միշտ նոր գաղափարների սկիզբ դնող: Երկար տարիներ ճանաչում ենք իրար, Արմինեն նաև Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավարն է: Միասին տարբեր նախագծեր ենք իրականացրել, նաև արտերկրում: Վստահաբար, ամեն ինչ առջևում է»,-եզրափակեց Սաֆարյանը` նկարչուհուն հանձնելով ցուցահանդեսի վերաբերյալ հավաստագիրը:

Արմինե Թումանյանի՝ ձայների ու զգացմունքների աշխարհին կարող եք ծանոթանալ` մինչև հուլիսի 24-ն այցելելով Հայաստանի նկարիչների միություն:

Լուսինե Առաքելյան

 
 
 
 
 
 
 
 
Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունեն
Ամենադիտված