Ռիհաննան Թրամփին անվանել է «անբարոյական խոզ»
ԱշխարհՌիհաննան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «անբարոյական խոզ»: Այս մասին երգչուհին գրել է իր թվիթերյան էջում:
«Զզվելի է: Սարսափելի լուրեր: Ամերիկան քանդում են հենց մեր աչքի առաջ: Ինչ անբարոյական խոզ պետք է լինել այդպիսի բան անելու համար (Ռիհաննան օգտագործել է հայհոյանքի BS կրճատ ձևը)»,- գրել է երգչուհին:
Ըստ ամենայնի, երգչուհու վրդովմունքը կապված է 7 մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի հետ:
Ռիհաննան ծնվել է Բարբադոսում, 16 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ՝ շոու-բիզնեսում կարիերա ստեղծելու համար: Երգչուհին Թրամփի երդմնակալությունից հետո մասնակցել է բողոքի ակցիային: