Դատարանում մարդու մահ,սա խելագարվելու դեպք է. Վարդևանյան
ՔաղաքականությունԱրմեն Գրիգորյանին կալանավորելու ոչ մի հիմք չկար,- հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբան Արամ Վարդեւանյանը՝ արձանագրելով, որ նա վատ առողջական վիճակի մասին փաստաբանը մշտապես բարձրաձայնել էր։
«Գործ էիք հարուցել՝ քննեիք: Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրացրել է իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ կոնկրետ անուն ազգանուններով, քննիչ ու դատախազներ կոնկրետ անուն ազգանուններով անտեսել են, որովհետև կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն: Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում որովհետև քննիչը գտել էր որ պետք է արգելի: Պատկերացրեցիք այսքան ամիս արգելել են:
Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում պատվեր իջացնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում»,- նշել է նա ֆեյսբուքում։