ԱՄՆ-ը չի պատրաստվում լքել Մերձավոր Արևելքը. Բայդեն
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ակտիվ մնալ Մերձավոր Արևելքում և չի պատրաստվում «հեռանալ»՝ թողնելով «վակուում», որը կլրացնեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը կամ Իրանը։
«Թույլ տվեք հստակ ասել, որ Միացյալ Նահանգները մտադիր է մնալ ակտիվ Մերձավոր Արևելքում», - «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Բայդենը Սաուդյան Ջիդայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։
Բայդենը նշել է, որ պարզ է դառնում, թե «որքան սերտորեն փոխկապակցված են Ամերիկայի շահերը Մերձավոր Արևելքում հաջողության հետ»:
«Մենք չենք հեռանա և չենք առաջացնի վակուում, որը լրացնելու են Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Նշենք, որ Բայդենն իր առաջին պաշտոնական այցով Սաուդյան Արաբիայում էր՝ իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում։