Օրվա մեջ երկրորդ պայթյունը Թուրքիայում՝ Վանից հետո․ կրկին զոհեր #video
ԱշխարհԹուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ հնչած պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ֆրանս պրես» գործակալությունը՝ անվտանգության ուժերում իր աղբյուրների հղումով, նշում է, որ վիրավորվել է առնվազն 120 մարդ։
Նախնական տվյալների համաձայն՝ ոստիկանական բաժանմունքի մոտ պայթեցվել է 2 ականապատ մեքենա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է առվազն 4 մարդ, վիրավորվել՝ 71-ը, որոնցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են: Վիրավորներից 17-ը ոստիկաններ են: Իշխանությունների համաձայն՝ ահաբեկչության կազմակերպման կասկածյալը ձերբակալվել էհարձակումից հետո իրականացված օդային գործողության ժամանակ: