Ստանձնելով այս պաշտոնը, մեծարգո վարչապետ, պարտավորվում եմ կատարել դրված խնդիրները. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ
ՔաղաքականությունՍտանձնելով այս պատասխանատու պաշտոնը, մեծարգո պարոն վարչապետ, ես պարտավորվում եմ կատարել բոլոր նախատեսված գործառութային պարտականությունները և կատարել դրված խնդիրները:
Այս մասին ՀՀ ՊՆ-ում ասաց ՀՀ ԶՈՒ նորանշանակ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորեց Էդվարդ Ասրյանին՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց բեղուն գործունեություն:
Այսօր Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին:
Նշենք, որ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալի պաշտոնը, որում նշանակվել է 2021թ. մայիսի 21-ին:
Հիշեցնենք, որ Էդվարդ Ասրյանը Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ ստորագրած 44 պաշտոնյաներից մեկն էր:
2022թ-ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը թափուր էր։ Այդ օրը Արտակ Դավթյանը երկրորդ անգամ ազատվեց ԳՇ պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։