Վարդան Ղուկասյանը դուրս կգա ՀՀԿ-ից։ Նա միացավ «Ծառուկյան» դաշինքին
Քաղաքականություն«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Վերջինս մի քանի օր առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չէր հերքել, որ հնարավոր է՝ լքի ՀՀԿ-ն: Օրերս Վարդան Ղուկասյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմիանա «Ծառուկյան» դաշինքին և ռեյտինգային ընտրացուցակով կառաջադրվի Գյումրիում:
- Պարոն Ղուկասյան, ըստ մամուլի հրապարակումների՝ օրերս հանդիպել եք Գագիկ Ծառուկյանին և միանում եք նրան: Կա՞ նման բան, թե՞ ոչ:
- Այո՛, միանում եմ Գագիկ Ծառուկյանի դաշինքին:
- Դուք դո՞ւրս եք գալիս ՀՀԿ-ից:
- Հավանական է՝ ես հինգ տարի առաջ եմ դուրս եկել ՀՀԿ-ից: Եթե պետք է, որ դիմում տամ, պատրաստ եմ տալու: Այսօր կճշտեմ, մի հինգ տարի առաջ տված դիմումով, ես ինչքան հիշում եմ, դուրս եմ եկել: Եթե լրացուցիչ պետք է, որ դիմում տամ, այսօր կճշտեմ՝ կտամ:
Շարունակությունը՝ հաջորդիվ