Գվարդիոլա․ Երբ հրավիրում են «Ռեալ», «Բարսելոնան» կամ «Բավարիան», բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են տեղափոխվել
ՍպորտԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տեղափոխությունը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնա»։
«Լեւանդովսկին կարեւոր խաղացող էր «Բավարիայի» համար, բայց թիմի սիրտը նախկինի նման տեղում է՝ Նոյերը, Կիմիխը եւ Մյուլերը։ «Բավարիան» տպավորիչ տրանսֆերներ է կատարել։
Երբ հրավիրում են «Ռեալը», «Բարսելոնան» կամ «Բավարիան», բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են տեղափոխվեկ։ Մյուս ակումբները ստիպված են ավելի շատ ծախսել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
«Մանչեսթեր Սիթին» հուլիսի 24-ին ԱՄՆ-ում ընկերական հանդիպում կանցկացնի «Բավարիայի» հետ։
Գվարդիոլան «Բավարիայի» գլխավոր մարզիչն է եղել 2013-2016 թվականներին։