Ռոնալդուն դեռ Լիսաբոնում է եւ չի ցանկանում միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»
Սպորտ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ չի միացել հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին։ 37-ամյա ֆուտբոլիստը Լիսաբոնում սպասում է իր գործակալ Ժորժե Մենդեշի հետագա ցուցումներին։
Ռոնալդուն չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա պատրաստ է նաեւ աշխատավարձի 30 տոկոս կրճատմամբ, միայն թե հաջորդ մրցաշրջանում հանդես գա Չեմպիոնների լիգայում, հաղորդում է Football Daily-ն։ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես է գալու Եվրոպայի լիգայում։
Ռոնալդուի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram