ՀՀԿ-ն սկսել է հետապնդել Հովիկ Աբրահամյանի ու Մհեր Սեդրակյանի հարազատներին
ՔաղաքականությունMAMUL.AM-ը գրում է․
Քաղաքական դաշտում օր-օրի նոր զարգացումներ են տեղի ունենում` սկսած վերադասավորումներից մինչև քաղաքական «պատժամիջոցներ»: Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո աշխատանքից ազատման դիմում գրեց նաև նրա եղբորորդին, ով Արմավիրի ոստիկանապետն էր: Ասում են` առաջիկայում պաշտոնից կազատվի նաև Աբրահամյանի փեսան` «Զվարթնոց» օդանավակայանի մաքսայինի պետ Վլադիմիր Թամրազյանը. հանձնարարականն իջեցվել է Բաղրամյան 26-ից: Մհեր Սեդրակյանի, նրա որդու` «Ծառուկյան դաշինքին» միանալու լուրերից հետո, աշխատանքից ազատվեց նաև Սեդրակյանի` Էրեբունու թաղապետ փեսան: Խոսակցությունների համաձայն, նրան ևս հեռացրել են, ոչ թե կամավոր է ազատման դիմում գրել: