ՀՀԿ, Ծառուկյա՞ն, թե՞ Օհանյան․ ում է աջակցելու պաշտոնական Ստեփանակերտը
Քաղաքականություն1in.am
Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին մասնակցում էր նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Այս այցը փաստորեն նախորդեց երկու հայկական պետություններում սպասվող ներքաղաքական կարևոր իրադարձություններին՝ օրեր անց Արցախում սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, իսկ երկու ամիս հետո Հայաստանում՝ կարևորագույն խորհրդարանական ընտրությունները։
Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ այցի ընթացքում տարբեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը։
Հարցին, թե պաշտոնական Ստեփանակերտը որևէ դիրքորոշում կունենա՞ Հայաստանում սպասվելիք ընտրությունների հետ կապված, արդյոք քաղաքական ուժերի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ ազդեցություն կունենա՞ որևէ որոշում կայացնելիս, Դավիթ Բաբայանն ընդգծեց. «Պաշտոնական Ստեփանակերտը երբեք չի խառնվել Հայաստանի ներքին գործընթացներին։ Մենք պարզապես ուզում ենք, որ ամեն ինչ նորմալ լինի, որպես հայ ուզում ենք, որ մայր Հայաստանում բոլոր գործընթացները լինեն կառուցողական, փոխադարձ հարգանքի մթնոլորտում և բերեն պետության զարգացման։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա, կարծում եմ, հիմնականում քաղաքական ուժերն ունեն միասնական մոտեցում։ Ես չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որը կարող է քարոզել այս կամ այն հարցը, որը կվնասի մեր պետությանն ու ապագային»։
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում