Հայերեն


Պայքարը շարունակվում է. Չալաբյանը հրավիրում է լուսաբանման

Քաղաքականություն

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատավոր Արուսյակ Ալեքսանյանի ապօրինի որոշմամբ երկարաձգված կալանքի տասնհինգօրյա ժամկետը լրացավ երեկ՝ հուլիսի 27-ին, ժամը 21։00-ին, որից հետո Չալաբյանը ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ երեկ Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստի շարունակությունը հետաձգվել էր՝ ելնելով Չալաբյանի առողջական վիճակով պայմանավորված բացակայությամբ։

Տեղեկացնում ենք, որ վաղը` ս.թ. հուլիսի 29-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայր Կենտրոն (Հասցե՝ Երևան, Տիգրան Մեծ 23/1) դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նիստը լինելու է դռնբաց։ Մինչ դատական նիստի սկիզբը Ավետիք Չալաբյանը հանդես կգա ճեպազրույցով։

Այսպիսով պայքարը շարունակվում է։ Գործող իշխանությունները, հավատարիմ քաղաքական հետապնդման իրենց գործելակերպին, ձգտելու են կրկին կալանավորել Ավետիք Չալաբյանին։ Ուստի խնդրում ենք ձեր ուշադրությունն ու հրավիրում լուսաբանման: Հասցե` Տիգրան Մեծ 23/1։

Ստորև ներկայացնում ենք նաև ազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանի ուղերձը․

«Սիրելի բարեկամներ,

Թերևս շատերդ գիտեք, որ վերջին երկու և կես ամիսների ընթացքում, ես ապօրինի կերպով ազատազրկված էի գործող իշխանության և նրա կամակատարների կողմից, և հարկադրված էի դադարեցնել ձեր բոլորի հետ իմ ամենօրյա հաղորդակցությունը։ Փակ ռեժիմով կալանավայրի պայմաններում, արտաքին աշխարհի հետ միակ կապը հնարավոր էր իրականացնել փաստաբանների միջոցով, և ես փորձել եմ ըստ հնարավորի, օգտվելով նրանց անգնահատելի աջակցությունից, ձեր դատին հասցնել իմ մտորումները մեր երկրի և նրա հետ տեղի ունեցող իրադարձությունների մասին և դրանով շարունակել ձեզ հետ կապը։

Երեկ կալանավորման նախկին ժամկետը ավարտվեց, դատարանը պարզապես չհասցրեց այն երկարաձգելու մասին նոր որոշում ընդունել, և ես, Աստծո կամոք և զորությամբ, հայտնվեցի ազատության մեջ։ Սա բոլորովին էլ պայքարի վերջը չի, գործող իշխանությունները փորձելու են շարունակել իմ և ընտանիքիս անդամների դեմ սկսած իրենց արշավը, սակայն անցած 2 ամիսները ցույց տվեցին, որ ինչ էլ նրանք փորձեն ձեռնարկել, Աստծո զորությամբ և մեզ շրջապատող բազմաթիվ ազնիվ և նվիրյալ մարդկանց հետևողական դիմադրության միջոցով այն ձախողվելու է, և արդարությունը ի վերջո հաղթանակ կտանի։

Ես, այսօր լինելով ազատության մեջ, ցանկանում իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, որ այս դժվար պահին կանգնեցին իմ և ընտանիքիս կողքին՝ բազմաթիվ հանրային գործիչներին և կազմակերպություններին, որոնք իրենց ձայնը բարձրացրին ի պաշտպանություն մեզ, Արցախի աշխարհիկ և հոգևոր իշխանություններին, որոնք հանդես եկան իմ սկզբունքային պաշտպանությամբ, լրագրողական համայնքին, որն իր անդուլ աշխատանքով մեծ հանրային հնչեղություն ապահովեց այս գործին, մեր բազմաթիվ համախոհներին և գործընկերներին, որոնք իրենց իրական աջակցությամբ, ուժ և կորով տվեցին մեզ՝ դիմագրավելու դժվարություններին և պայքարելու արդարության վերականգման համար։

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իմ պաշտպանական և հանրային հաղորդակցության թիմերին, որոնք ամենօրյա ռեժիմով հսկայական աշխատանք կատարեցին այս ընթացքում, և դրանով իրական խոչընդոտներ ստեղծեցին ռեժիմի ռեպրեսիվ մեքենայի համար՝ շարունակելու իմ ապօրինի ազատազրկումը, և իմ խոնարհումն եմ բերում ընտանիքիս բոլոր անդամներին, որոնք իրենց վրա տարան ամենամեծ հարվածի ծանրությունը։ Պայքարը շարունակվում է, և այն պայքար է ազատ, ինքնիշխան և հզոր հայրենիք, արդար հասարակարգ, անվտանգ և բարեկեցիկ ապագա ունենալու համար։ Եթե այդ պայքարի արդյունքում ես նորից հարկադրված լինեմ ընդհատել ձեր հետ հաղորդակցությունը, խնդրում եմ ներողամիտ եղեք, այլապես, ես էլ բոլորիդ հետ հույսով և հավատով եմ նայում դեպի մեր ապագան, և խոստանում եմ անել հնարավոր ամենը, որպեսզի մեր հավաքական իղձերը իրականություն դառնան։ Աստված պահապան բոլորիս․․․ »

Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի ՍարգսյանԿոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե»Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ ՄխիթարյանԵս իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր ԱվետիսյանԻրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանըԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմաններըՍեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհWildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցումՎրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորություններըՎճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյունԵգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղելԹրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The TimesԱդրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսելՄայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներԹուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքըԱրկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ ՇարմազանովԳերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե»Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք ՉալաբյանՊատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա ՍողոմոնյանՌուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան
Ամենադիտված