Թուրքիայում սպանել են ադրբեջանցի օրենքով գողի #photo
ԱշխարհՔրեական հեղինակություն Ռովշան Լենքորանսկին ստացած հրազենային վնասվածքներից մահացել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին haqqin.az-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբուրը:
Աղբյուրի համաձայն, Range Rover ամենագնացը, որում գտնվել է քրեական հայտնի հեղինակություն Ռովշան Ջանիեւը (Լենքորանսկի), նախօրեին գնդակոծվել է Ստամբուլում: Տեղեկությունների համաձայն, «օրենքով գողը» մի քանի հրազենային վնասվածք է ստացել եւ հասցվել է հիվանդանոց: