Թրամփը խորհուրդ է տվել Փելոսիին հրաժարվել Թայվան այցելելու մտադրությունից
ԱշխարհԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր այցը Թայվան միայն էլ ավելի կսրի լարվածությունն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նա միայն էլ ավելի կվատթարացնի ամեն ինչ», - գրել է Թրամփն իր Truth Social սոցցանցում։
Քաղաքական գործչի խոսքով՝ Թայվանի հարցում Փելոսիի ներգրավման նպատակը միայն «խնդիրներ ստեղծելն ու գումար աշխատելն է»։