Բայդենը կրկին վարակվել է կորոնավիրուսով
ԱշխարհԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է եղել և նա վերադառնում է խիստ կարանտինի։ Ասել է նրա բժիշկը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Երեքշաբթի երեկոյան, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրը բացասական թեստից հետո նախագահը դրական արդյունքներ է ստացել շաբաթ առավոտյան», – ասել է բժիշկը:
Բժշկի խոսքով՝ ԱՄՆ-ի առաջնորդը չունի հիվանդության ակնհայտ ախտանիշներ, նա շարունակում է իրեն բավականաչափ լավ զգալ։
Նշենք, որ նախագահը անցած շաբաթ ևս կորոնավիրուսի թեստի դրական արդյունք էր ստացել։