Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել իրանցի 2 հետիոտնի, որոնցից մեկը բախվել է «BMW X5»-ին, կա 1 զոհ, 1 վիրավոր
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արա Խաչատրյանը իր վարած Toyota մակնիշի 77 ՍQ 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի 7-րդ հասցեի դիմաց՝ Խանջյան թունելից դեպի Հերացի թունել տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 47-ամյա Ահմադ Ասկարիին և 31-ամյա Սեդիդեր Մորադպուրիին։
Ավելին՝ այստեղ