Հուլիսին Իսպանիայում շոգից 2064 մարդ է մահացել
ԱշխարհԾայրահեղ շոգը, որը գրանցվել է հուլիսին Իսպանիայում, 2064 մարդու մահվան պատճառ է դարձել, ասվում է Կառլոս III Առողջապահական ինստիտուտի կայքում, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Մահացության ամենօրյա մոնիտորինգի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բարձր ջերմաստիճանից մահացության դեպքերը մոտ չորս անգամ ավելի քիչ են եղել։
Մահացածների ընդհանուր թվից 1321-ը եղել են 85-ից բարձր տարիքի, ևս 470-ը՝ 75-ից 84 տարեկան, 176-ը՝ 65-74 տարեկան, մոտ 83-ը՝ 45-ից 64 տարեկան:
Շոգի պատճառով մահացել է նաև մինչև 14 տարեկան 10 երեխա։
Հուլիսի 18-ին և 19-ին ամենաշատ մարդիկ են մահացել՝ համապատասխանաբար 184 մարդ։ Այս օրերին ամբողջ Իսպանիայում օդի միջին ջերմաստիճանը եղել է մոտավորապես 38-40°C։