Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին
ԱշխարհՌուսաստանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոկվայի «Գանձակ» սրճարանում ձերբակալել են 39-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչյանին, որը քրեական աշխարհում առավել հայտնի է «Արսեն Երևանսկի» անունով։ Ինչպես հաղորդում է primecrime.ru-ն, նրա հետ ձերբակալվել է ևս 9 մարդ։ Խուզարկության ժամանակ Մրտչյանի մոտ հայտնաբերվել է թմրանյութ։
Պարբերականի փոխանցմամբ՝ Երևանում հայտնի «օրենքով գող» Կնդոյի զարմիկը՝ Արսեն Մկրտչյանը, մեծ ազդեցություն ունի Կալուգայի և Մոսկվայի մարզերում։
Տեղեկատվության համաձայն՝ Արսենը եկամուտների մեծ մասը ստանում է դրամական միջոցների անօրինական կանխիկացման գործարքներից։ Իրավապահների խոսքով՝ ձերբակալվածը առողջական խնդիրներ ունի թմրանյութերի օգտագործման պատճառով, նա տեղաշարժվում է անվասայլակով։