Սերբիայի՝ ՀԱՊԿ-ին միանալու հարցը չի քննարկվել. Պեսկով
ԱշխարհՍերբիայի՝ ՀԱՊԿ-ին միանալու հարցը չի քննարկվել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Անկեղծ ասած, ոչ, նման հարց օրակարգում չի եղել»,-ասել է Պեսկովը։
Կիրակի երեկոյան եւ երկուշաբթի գիշերը անկարգություններ են տեղի ունեցել Կոսովոյում եւ Մետոհիայում։ Իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ չճանաչված Կոսովոյի ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական սահմանի անցակետը։