Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 74 քաղաքացի
ԱշխարհԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 142 հազար 134-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 9350 նոր դեպք, 1431 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 410 հազար 75 դեպքից 7 մլն 84 հազար 659-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 1313 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 807 հազար 818 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 180 հազար 501 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 30 մլն 295 հազար 46-ի: