Ալեքսիս Օհանյանը մեկնաբանում է Թրամփի հրամանից բխող խնդիրները՝ կապված հայ ներգաղթյալների հետ
ԱշխարհReddit ամերիկյան կայքի հիմնադիր հայազգի Ալեքսիս Օհանյանը բաց նամակ է հրապարակել, որում մեկնաբանել է Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն քաղաքականությունը խստացնելու վերաբերյալ որոշումը։
«Ես հայ փախստականների սերունդ եմ, որոնք Ցեղասպանության տարիներին ստիպված են եղել ապաստան փնտրել․ սկզբում նրանք հաստատվել են Սիրիայում, ավելի ուշ՝ ԱՄՆ-ում։ Նախապապս և նախատատս նահանգներում չորս երեխա են ունեցել։ Նրանցից մեկը՝ իմ պապը, ամուսնացել է հայ փախստականի հետ, որն ԱՄՆ է ժամանել Ֆրանսիայից։ Մայրս ծնունդով Գերմանիայից է։ Իմ նախնիները խիզախ ներգաղթյալներ են եղել, որոնք իրենց տունը գտել են այս երկրում։ Առանց նրանց ես չէի լինի, առանց ինձ Reddit չէր լինի»,-գրել է Ալեքսիս Օհանյանը։
Ձեռնարկատերը Թրամփի հրամանագիրը որակել է որպես հակաամերիկյան և հավելել, որ Reddit-ը իր թվային հարթակում միշտ ողջունելու է ներգաղթյալներին և նրանց սերունդներին։