Լավրովը պատասխանում է Փաշինյանին
ՔաղաքականությունԱնվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երեւանի առաջարկները։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է անել Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում, ուստի հիմա չեմ կարող կռահել։ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից որեւէ մեկը, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ, բայց մենք դրանք դեռ չենք տեսել»,-ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը նախօրեին ասել է, որ անհրաժեշտ է ճշգրտել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասները։