Ֆրանսիան ոչ բարեկամական երկիր է. Կրեմլ
ԱշխարհՖրանսիան այժմ Ռուսաստանի համար բարեկամ երկիր չէ` պատժամիջոցների և այլ հակառուսական գործողությունների պատճառով։ Այս մասին ուրբաթ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիան ոչ բարեկամական պետություն է այն գործողությունների պատճառով, որոնք Ֆրանսիան ձեռնարկում է մեր երկրի նկատմամբ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով երկու երկրների հարաբերությունների մասին հարցին։