Էրդողանը Պուտինին առաջարկել է Զելենսկու հետ հանդիպումն անցկացնել Թուրքիայում
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հարթակ դառնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար։
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը։
«Չնայած դժվարություններին, համոզված եմ, որ ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի բանակցային սեղանի շուրջ։ Ես ևս մեկ անգամ Պուինին հիշեցրի, որ մենք կարող ենք անցկացնել նրա հանդիպումը Զելենսկու հետ», -ասել է թուրք առաջնորդը։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է զարգացնել երկխոսությունը Սևծովյան հարևանի՝ Ռուսաստանի հետ, բոլոր ոլորտներում, որպեսզի ներդրում ունենան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
«Աղոթում եմ, որ Սոչիի մեր հանդիպումն օգտակար լինի մեր տարածաշրջանի, հատկապես՝ Թուրքիայի ու Ռուսաստանի համար»,-ընգծել է նա։