Հայերեն

Ղարաբաղյան հարցում կարեւոր ազդակ Իրանից

Աշխարհ

«ԼՐԱԳԻՐ», Հակոբ Բադալյան

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգհանին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է, որ տարածաշրջանի խնդիրներն ուժով լուծելու փորձերն անօգուտ են:
Իրանի նախարարի հայտարարությունը կարեւոր նշանակություն ունի Արցախի խնդրի համար, եւ անկասկած է, որ հենց այդ խնդրին էլ առնչվում է: Իրանը փաստացի ազդակ է հղում, որ դեմ է հակամարտության գոտում ռազմական էսկալացիային եւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, պատերազմի բռնկմանը:
Ինչ խոսք, այդքան էլ իրատեսական չի լինի ասել, թե այդ հարցում Իրանի կարծիքն ունի վճռորոշ նշանակություն, եւ Թեհրանն ի վիճակի է զսպել Ադրբեջանին, եթե Բաքուն կայացնի պատերազմի գնալու նոր որոշում: Սակայն աներկբա է, որ Թեհրանի կարծիքը ունի կարեւոր նշանակություն, եւ Բաքուն որեւէ որոշում կայացնելիս չի կարող հաշվի չառնել, թե ինչ է մտածում Թեհրանը:
Այդ իմաստով, Վիգեն Սարգսյանի Իրան կատարած այցի ընթացքում արդեն իսկ հնչել է կարեւոր հայտարարություն, հատկապես նկատի ունենալով այն, որ Հայաստանի եւ Իրանի պաշտպանական գործակցության առանցքում հենց այն է, որ Իրանը լինի Արցախի հակամարտության գոտում պատերազմի վերսկսումը զսպող գործոն, որպեսզի Իրանի աշխարհքաղաքական ներուժն ու կարողությունը ներգրավված լինի հենց այդ խնդրի լուծմանը:
Խոսքն այստեղ իհարկե լոկ Թեհրանի կշռի մասին չէ, այլ նաեւ անհրաժեշտության դեպքում Հայաստանի զինված ուժերի որոշակի մատակարարումների, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իրանն անմիջականորեն սահմանակից է հակամարտության գոտուն: Իսկ ռազմական էսկալացիայի զսպման գործում առանցքային գործոնն իհարկե հայկական զինված ուժերի մարտունակությունն ու կենսունակությունն է՝ որքան այն բարձր է, այդքան բարձր է անվտանգության եւ կայունության հավանականությունը:
Խոշոր հաշվով, հայ-իրանական հարաբերություններում, թեեւ դրանց տնտեսական ներուժի մասին աշխույժ եւ հաճախակի խոսակցություններին, Թեհրանի համար առանցքային նշանակության հարցը հենց հայկական զինուժի կենսունակությունն ու Ադրբեջանին զսպելու կարողությունն է: Հատկապես ապրիլի պատերազմից հետո Իրանի համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել էական խնդիրներ:
Բացառված չէ, որ եթե Բաքվին դա հաջողեր, ապա Իրանը ոչ միայն չէր դիմագրավի դրան, այլ նոր իրավիճակը կընդուներ նաեւ ի գիտություն: Վերջին հաշվով, բացառված չէ նաեւ, որ Թեհրանը հենց այդ նկատառումով էլ վերջին տարիներին սերտացնում էր տնտեսական հարաբերությունը Բաքվի հետ, որպեսզի եթե անգամ չկարողանա Ադրբեջանին զսպել պատերազմից, ապա գոնե պատրաստ լինի պատերազմի արդյունքում նոր իրավիճակում Բաքվի հետ շահեկան երկխոսության եւ հարաբերության:
Ապրիլի պատերազմը սակայն ցույց տվեց, որ ռազմական ճանապարհով էական խնդիրների լուծումը Բաքվի ուժից վեր է: Այդ իրավիճակում, մասնավորապես Թեհրանի համար հստակ դարձավ, որ երկրորդ այդօրինակ էսկալացիան կարող է ընդամենը հանգեցնել նրան, որ տարածաշրջանում կարող է հայտնվել ռուսական զինուժ: Մի բան, որը Թեհրանի համար առավել անընդունելի է:
Ըստ այդմ, ապրիլի անհաջող ավանտյուրայից հետո, Թեհրանի համար առավել առաջնային է արդեն ոչ թե պատրաստվել Ադրբեջանի ռազմական գործողության դեպքում հնարավոր նոր ստատուս-քվոյի, այլ ավելի շատ ջանք գործադրել Ադրբեջանի հնարավոր նոր ավանտյուրա թույլ չտալու ուղղությամբ:
Այդ իմաստով, Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ տարածաշրջանի խնդիրների ուժային լուծման փորձն անօգուտ է, կարեւոր ազդակ է ներկայում ստեղծված իրավիճակում:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված