ՉԼ․ «Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպման մրցավարները
ՍպորտՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» պատասխան հանդիպումը Երեւանում կսպասարկի Շոտլանդիայի մրցավարական խումբը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Գլխավոր մրցավար է նշանակվել Ուիլյամ Քոլումը։ Նրան կօգնեն Դեւիդ Մաքգիչին եւ Ֆրենսիս Քոնորը։
«Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 0:5 հաշվով։