Ոսկու գինն իջնում է
ՏնտեսությունԵրեքշաբթի ոսկու արժեքը թեթեւակի իջնում է՝ մնալով մեկ տրոյական ունցիան 1 800 դոլարի մակարդակին, այն դեպքում, երբ ներդրողները սպասում են ԱՄՆ-ում գնաճի մակարդակի նվազման կանխատեսման հաստատմանը, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջնում է 3,55 դոլարով կամ 0,2 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 801,7 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկանում է 0,28 տոկոսով՝ մեկ ունցիան 20,672 դոլար։
Թրեյդերները սպասում են ԱՄՆ-ում սպառողական գների աճի մասին տվյալներին, որոնք հրապարակվելու են չորեքշաբթի երեկոյան։ Փորձագետների կարծիքով՝ գնաճը երկրում վերջապես դանդաղել է՝ 8,7 տոկոս մեկ ամիս առաջվա 9,1 տոկոսի փոխարեն, երբ ցուցանիշն ամենաբարձրն էր 1981-ից ի վեր։
Այս վիճակագրությունը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) հաշվի է առնում մոնետար քաղաքականության մասին որոշումներ կայացնելիս, որն ազդում է դոլարի փոխարժեքի, իսկ դրա միջոցով՝ հումքային ապրանքների գնանշումների վրա, որոնց թվում են թանկարժեք մետաղները։ Ոսկին օգտագործվում է նաեւ որպես գնաճից փրկող ակտիվ։