Նավթն էժանանում է
ՏնտեսությունՆավթի համաշխարհային գները հինգշաբթի փոքր-ինչ իջնում են՝ ԱՄՆ-ում այդ հումքատեսակի պաշարների ռեկորդային չափերի մասին լուրերով պայմանավորված, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազում է 0,38 տոկոսով՝ մեկ բարելը 97,03 դոլար, WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսինը՝ 0,41 տոկոսով՝ 91,55 դոլար։
Շուկայի համար գների իջնելու գործոն է ԱՄՆ-ից երեկ ստացված վիճակագրությունը։ Նավթի կոմերցիոն պաշարները երկրում (բացառյալ ռազմավարական պաշարը) մեկ շաբաթում, որն ավարտվել է օգոստոսի 5-ին, ավելացել են 5,5 միլիոն բարելով կամ 1,3 տոկոսով՝ 432 միլիոն բարել, չնայած վերլուծաբանները գրեթե չէին սպասում պաշարների աճի, որոնք այժմ, այդպիսով, հասել են այս տարվա ամենաբարձր մակարդակին։