Հայերեն


Բոլոր հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի, պետք է լուծվեն եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա. ՌԴ ԱԳՆ

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ Մոսկվայի ուշադրության կենտրոնում։

Ինչպես նշում է news.ru-ն, ՌԴ ԱԳՆ-ն, կապված վերջին սրացումների հետ, արդեն իսկ կողմերին զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման կոչ է արել։ Բոլոր հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ, պետք է լուծվեն դրանց հիման վրա, ասել է Նեչաևը։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Նա ընդգծել է, որ դա միակ ճանապարհն է՝ գտնելու լուծում, որը կգոհացնի բոլոր կողմերին։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն և Բերձորը:

Չնայած 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում կողմերի համաձայնությամբ պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Սակայն Ադրբեջանը, առանց այդ նախագծի հաստատման (այդպես պնդում է հայկական կողմը), Կոռնիձոր գյուղի սահմանից ճանապարհ է հարթել ներկա միջանցքից ավելի հարավ։

Օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ նոր ճանապարհին ՀՀ-ի կողմից միացող Տեղ-Կոռնիձոր-սահման հատվածը պատրաստ կլինի 2023-ի գարնանը, աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

Մելանյա Ստեփանյան․ Ակոպովա - Ռախմանին սպորտային զույգը մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերինՍտում են, երբ ասում են, որ հնարավոր է լինելու կենսաթոշակներից 10,000 դրամ հետվճար ստանալ․ Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԼավ նորություններ. նախ`էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը՝ էլ չեք հանդիպի հարկային տեսուչին. Նարեկ ԿարապետյանԺամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԱյսօր Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ «Համահայկական ճակատ» ՀՃԿ Էջմիածնի մարզային կառույցի պատասխանատու, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի հայտարարությունը«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմացԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էԵղանակի տեսություն. ինչ եղանակ է սպասվում ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունըՔաղաքացիների քվեն գողանալու որևէ փորձ չի հաջողվելու. Ավետիք ՉալաբյանՀայոց բանակը փառավոր ուղի է անցել և կրկին ուժեղանալու է․ Գոհար ԴավթյանԿարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժում Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը «Նիկոլի Հայաստանը», անբարոյականության հակառեկորդներով, ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Աշոտյան Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի ղեկավար․ Հրայր ԿամենդատյանԵթե այս ընտրություններից հետո փոփոխություն չլինի, բռնաճնշումները կխորանան․ Աննա ԿոստանյանԹոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե ԻսայանԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին ԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Tesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք Չալաբյան«Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համարԱյսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանՄիջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ ՎարդևանյանՏարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ինՀայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՄեղրիի լեռնանցքում սաստիկ բուք էՊաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանաԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել ՀայաստանՎրաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. Հայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվելԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըՓոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից.թեթևացվելու է վարչարարությունըMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաԻրավիճակը ԼարսումԹրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային
Ամենադիտված