Հայերեն


«Որևէ ճնշում չի կարող Ավետիք Չալաբյանին հետ պահել իր բռնած ուղուց». Արմեն Անդրիկյան

Քաղաքականություն

Շարունակվում է «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությունը։ Դատական այս գործընթացը հայտնվել է հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում: Դատարանի դահլիճում, մամուլի ասուլիսների ու հարցազրույցների ժամանակ Ավ. Չալաբյանի պաշտպանական թիմը փաստական տվյալներ է ներկայացնում, որով ապացուցում է վերջինիս ներկայացված մեղադրանքի և կալանավորման հիմքում ընկած ապօրինությունները, բայց դատարանի դիրքորոշումը հստակ է՝ կալանավորման որոշումները հաջորդում են իրար: Ավ. Չալաբյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Անդրիկյանը նշում է՝պարոն Չալաբյանը քանիցս հայտարարել է, որ քաղաքական բանտարկյալ է՝ իր հասարակական-քաղաքական գործունեության պատճառով: «Կարծում եմ՝ կոնկրետ խնդիր է դրված, որպեսզի պարոն Չալաբյանը գտնվի կալանքի տակ: Մեզ համար հստակ է, որ այդ կալանքը պատիժ է: Պարոն Չալաբյանի նկատմամբ իր քաղաքական ու հասարակական գործունեության արդյունքում նշանակված է պատիժ՝ առանց մեղադրական դատավճռի»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Անդրիկյանը:

Ընդգծում է՝ կալանավորման պայմանն ու հիմքերն իսպառ բացակայում են: «Նշված հոդվածը, որով մեղադրվում է պարոն Չալաբյանը, մեր կարծիքով,  հակասահմանադրական է: Քրեական նոր օրենսգրքի փոփոխությունների ժամանակ, երբ օրենքն ընդունվում էր, դեռևս առաջին ընթերցման ժամանակ նշված հանցակազմն ընդհանրապես գոյություն չուներ: Հետո պարոն Չալաբյանին ձերբակալելուց և առաջին անգամ կալանավորելուց մի քանի օր հետո նշված հանցակազմն ավելացվում է Քրեական նոր օրենսգրքում: Այստեղից ենթադրություն ենք անում, որ դա հատուկ ավելացվել է պարոն Չալաբյանի համար: Ուսումնասիրել ենք նաև եվրոպական երկրների փորձը: Եվրոպական երկրների օրենսդրության մեջ իսպառ բացակայում է նյութապես շահագրգռելու եղանակով հավաքների ներգրավվելու հանցակազմը, այսինքն՝ տվյալ դեպքում նշված հանցակազմը եվրոպական երկրներում կարող է դրսևորվել բռնությամբ, շանտաժով, բռնության սպառնալիքով, բայց նյութապես շահագրգռելու գործոնն իսպառ բացակայում է: Այստեղ գործ ունենք հավաքների ազատության իրավունքի իրացման հետ: Եվրոպական երկրները նախատեսում են, որ նյութապես շահագրգռելը, օրինակ՝ ավտոբուսներ կամ ջուր տրամադրելը, որևէ կերպ չի կարող ազդել անձի՝ հավաքներին մասնակցելու իրավունքի իրացման վրա»,-նշում է մեր զրուցակիցը: Իհարկե, կալանավորումը չի կարող չանդրադառնալ անհատի հոգեվիճակի վրա:

 Փաստաբանից հետաքրքրվում ենք՝ ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ն է պարոն Չալաբյանի տրամադրվածությունն ու հոգեվիճակը: «Պարոն Չալաբյանը գիտակցում է իր բռնած ուղու ճիշտ լինելը, իր գործի արդարացի և ճիշտ լինելը և վստահ եմ, որ որևէ ճնշում չի կարող իրեն հետ պահել իր բռնած ուղուց»,-եզրափակում է Արմեն Անդրիկյանը:

Լուսինե Առաքելյան

Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnh
Ամենադիտված