Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
ԱշխարհԹուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից դեպի Ադրբեջան և նրանց ներկայությունը Իրանի սահմանների մոտ անընդունելի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Թվիթերի իր էջում հայտարարել է իրանցի դիվանագետ, Հայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին՝ կից հրապարակելով նաև տեսանյութ այդ մասին:
«Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից և Իրաքից հետո Թուրքիան հիմա էլ չարամիտ գործողություններ է ծրագրում Իրանի սահմանների մոտ: Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում», - գրել է Քազեմ Սաջջադին: