Գերմանիայի նախկին կանցլերը դատի է տվել Բունդեսթագին
ԱշխարհԳերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը (պաշտոնավարել է 1998-2005 թթ․) դատի է տվել Բունդեսթագին։
Նա Գերմանիայի կառավարությունից պահանջում է վերադարձնել մասամբ չեղարկված արտոնությունները։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարի փաստաբանը։
Նա տեղեկացրել է, որ Շրյոդերը պահանջում է, որ կառավարությունը վերադարձնի իր նախկին գրասենյակն ու աշխատակիցներին։
Փաստաբանները կարծում են, որ Շրյոդերի գրասենյակի ֆինանսավորումը դադարեցնելու Բունդեսթագի որոշումն անօրինական է։