Հայերեն


Արթուր Դավթյան․ Լավ մարզավիճակում ենք մոտենում Եվրոպայի առաջնությանը եւ մեծ հույսեր ունենք

Սպորտ

Իմ առջեւ ոսկե մեդալի խնդիր եմ դրել հենացատկում: Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո մարմնամարզությունում կանոնների փոփոխությունն ինձ թույլ է տալիս կատարել իմ այն երկու ցատկերը, որոնք ես շատ լավ եմ տիրապետում: Ես եւ ամբողջ թիմը շատ լավ մարզավիճակում ենք մոտենում Եվրոպայի առաջնությանը եւ մեծ հույսեր ունենք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու Մյունխենում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը պատրաստվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքաղում անցկացվելիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը մասնակցելու է ներկայանալի կազմով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյանը: Եւս երեք մարմնամարզիկ կմասնակցի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:

Մարմնամարզիկները Եվրոպայի առաջնության նախապատրաստական վերջին փուլն անցան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Օգոստոսի 13-ին երկու հավաքականների վերջին մարզումային օրն էր Վրաստանում, որտեղից թիմը մեկնում է Մյունխեն:

Օլիմպիական բրոնզե մեդալակիրը մրցավայր մեկնելուց առաջ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցել է Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի, նոր կանոնների, Փարիզ-2024-ի ծրագրերի եւ իր անունով տարր ունենալու կարեւորության մասին:

Արթուր, մոտ մեկ ամիս տեւած մարզումներից, երկու մեծ հավաքներից հետո ի՞նչ մարզավիճակում ես այժմ:

Արդեն ավարտեցինք Վրաստանի հավաքը եւ մեկ օրից մեկնում ենք Մյունխեն անմիջապես այստեղից: Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլն անցանք երկու հավաքով, որոնք շատ լավ անցան: Ես, ամբողջ թիմը շատ լավ մարզավիճակում ենք այժմ: Եթե մրցահարթակում անենք այն, ինչ մարզումների ընթացքում, շատ լավ կլինի: Օգոստոսի 13-ին Թբիլիսիի վերջին մարզումն արեցինք, որի ընթացքում այսպես ասած՝ ստուգարք էր մրցավայր մեկնելուց առաջ: Բոլորս լավ հանձնեցինք:

Վրաստան մեկնելուց առաջ ծնկի վնասվածք ունեիր: Ի՞նչ վիճակում է այժմ վնասվածքդ:

Վաղուց ունեի այս վնասվածքը, որը պարբերաբար իր մասին հիշեցնում է չնայած տարատեսակ բուժումների, ներարկումների: Ժամանակ առ ժամանակ ցավ է առաջանում, մարզումներին է խանգարում, հրման ժամանակ ցավ է տալիս, հատկապես երբ մի օր ծանրաբեռնված ենք աշխատում, հաջորդ օրը դժվարությամբ եմ ցատկում:

Վրաստանում ծանրաբեռնված մարզումներ ունեցանք, բայց ծունկս, կարծես, չխանգարեց: Լիարժեք չի անցել, դեղերով պահում եմ ցավը, ցատկերի ժամանակ այդքան չի ցավում: Այս պահին ինձ չի անհանգստացնում, համապատասխան դեղեր եմ օգտագործում, որպեսզի առաջին ցատկից հետո երկրորդի ժամանակ ինձ չզգամ: Ամեն ինչ շատ լավ է:

Արթուր, նախորդ տարի ապրիլի 24-ին անակնկալ մատուցեցիր բոլորիս քո չեմպիոնությամբ: Այս Եվրոպայի առաջնությունում բոլորը կսպասեն հերթական ոսկե մեդալիդ, արդեն հենացատկում: Լրացուցիչ լարվածություն կա՞ այս առումով: Կկարողանա՞ս կրկնել նախորդ տարվա հաջողությունդ:

Իսկապես ինձանից ոսկե մեդալ է ակնկալվում եւ, բնական է, հենց հենացատկից: Ես նույնպես սպասելիքներ ունեմ, նույնպես իմ առջեւ չեմպիոնության խնդիր եմ դրել: Ինձ շատ են հարցնում նժույգ թափեր վարժության համար՝ կկարողանա՞մ կրկնել ոսկե մեդալը, ի՞նչ սպասելիքներ կան այդ գործիքի վրա: Օլիմպիական տարուց հետո մարմնամարզությունում կանոնները փոխվում են: Նժույգ թափերում այն վարժությունը, որով դարձա Եվրոպայի չեմպիոն, արդեն լավ էի տիրապետում: Հիմա քանի որ օլիմպիական մրցաշրջանն ավարտվեց եւ կանոնները փոխվեցին, երկու էլեմենտ կա, որը ես չեմ կարողանում անել իմ վարժության մեջ: Այստեղ ինձ համար վնաս է, այսինքն՝ կանոնների փոփոխությունը բացասական ազդեց ինձ վրա նժույգ թափերում:

Հենացատկում ամեն ինչ հակառակն է՝ կանոնները փոխվեցին ի օգուտ ինձ. այստեղ կա ցատկ, որին ես շատ լավ էի տիրապետում, բայց իրավունք չունեի կատարել: Հիմա՝ ունեմ: 2016 թվականին Օլիմպիական խաղերից հետո, երբ կանոնները փոխվեցին, ես իրավունք չունեի այդ ցատկը մյուսի հետ անել, անում էի ավելի բարդ ցատկ, որին այդքան էլ լավ չէի տիրապետում: Հիմա արդեն իրավունք ունեմ եւ դրանք այն ցատկերն են, որոնց ես լավ եմ տիրապետում, երկուսն էլ լավ եմ ցատկում: Երկուսն էլ նույն միավորներով է գնահատվում՝ 15.6-ից: Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում ես այդ ցատկերով մասնակցեցի եւ արդյունքը բոլորը տեսան՝ երեքում էլ ամենաբարձր միավորները վաստակեցի:

Ստացվում է՝ հիմնական սպասելիքդ քո գործիքի՞ց է:

Նժույգ թափերում ինձ համար վատ եղավ կանոնների փոփոխությունը, բայց իմ գործիքը հենացատկն է: Ավելի լավ է այստեղ փոփոխություններն ի օգուտ ինձ լինեն, որովհետեւ սա իմ գործիքն է: Այս փոփոխված կանոնները կմնան մինչեւ Փարիզ-2024, եւ ես այնտեղ հանդես կգամ իմ այս ցատկերով: Իմ ուժեղ ցատկը, որով ես մեդալ նվաճեցի Օլիմպիական խաղերում եւ այս նոր փոխարինված ցատկով արդեն մեծ հույսեր ունեմ Եվրոպայի առաջնությունում: Ես այն ժամանակ շատ էի մտածում, որ պետք է կարողանամ շատ մաքուր կատարել այն ցատկը, որին լավ չէի տիրապետում: Հիմա այդքան չեմ մտածում, այլ ամեն մրցումից առաջ կենտրոնանում եմ լավ պատրաստվելուս վրա, գիտեմ, որ շատ լավ եմ կատարում, միայն թե լավ մարզավիճակում լինեմ, մի փոքր էլ սպորտային բախտ ունենամ:

Արթուր, նժույգ թափերում վերջերս քո անունով տարր ունեցար, ինչի առիթով շնորհավորում եմ: Ինչպե՞ս ծնվեց քո անունով տարր ունենալու միտքը եւ ինչո՞ւ նժույգ թափերում:

Ուրախ եմ, որ ես էլ իմ անունը կթողնեմ սպորտային մարմնամարզությունում: Հավերժ գնալու է, ինչպես «ազարյանական խաչը», մյուսներինը, ով իր անունով տարր ունի: Սա պատմություն է: Շատ լավ է, որ հայ մարզիկների անուններով էլեմենտներ կան. այդպես՝ Վահագն Դավթյանի անունով կա, Վահագն Ստեփանյանի, Հուռի Գեբեշյանի: Թող աշխարհում ճանաչեն հայ մարզիկներին, իմանան, որ եղել են ուժեղ հայ մարմնամարզիկներ, որոնք պատմություն են կերտել:

Կորոնավիրուսի ժամանակ միտքը եկավ, երբ մրցումներ չկար, ամեն ինչ փակ էր, ազատ էինք, ոչինչ չունեինք անելու: Ես եւ ընկեր Հակոբը որոշեցինք մի էլեմենտ անել, որը կլինի իմ անունով: Հենացատկ էինք ուզում, բայց իմ գործիքի վրա մի քիչ բարդ է: Որոշեցինք նժույգի վրա անել: Ինչ վերաբերում է հենացատկին. կա մի տարր, որը ես պետք է աշխատեմ անել: Սա իմ հետագա ծրագրերի մեջ է մտնում, քանի որ ցանկանում եմ իմ գործիքի վրա անպայման ունենալ իմ անունով տարր: Շատ բարդ տարր է լինելու, որը նաեւ շատ բարձր է գնահատվելու, եթե այն անեն: Օրինակ՝ նժույգի վրա իմ անունով տարրն այդքան բարդ չէ եւ բարձր չի գնահատվել: Այս շրջանում Եվրոպայի առաջնությանն ենք պատրաստվում, բացի այդ ծնկի խնդիր ունեմ: Եվրոպայից հետո, երբ ծունկս նաեւ լիարժեք բուժեմ, արդեն կսկսեմ աշխատել այդ նոր տարրի վրա:

Լուսինե Շահբազյան

ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա Կոստանյան
Ամենադիտված