Ինչի հետ է համեմատել Ռուսաստանի գլխավոր դատախազը հայերի ցեղասպանությունը
ԱշխարհՌուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը համեմատել է ԽՍՀՄ-ում կազակների ոչնչացման հետ:
Պատմելով իր ընտանիքի ծագումնաբաննության մասին՝ Չայկան նշել է, որ հոր կողմից իր նախնիները կազակներ են եղել:
«Որպեսզի ավելի լավ հասկանաք. մենք հաճախ լսում ենք հայ ժողովրդի ցեղասպանության մասին, երբ Օսմանյան կայսրությունում սպանվել է 1.5 միլիոն մարդ: Միևնույն ժամանակ ԽՍՀՄ-ում ոչնչացրել են տարբեր գնահակատանների համաձայն ավելի քան 2 միլիոն կազակ: Ահա այսպիսի կազակների ցեղասպանություն»,-ասել է Չայկան TASS-ին տված հարցազրույցի ժամանակ:
Նշենք, որ Չայկան գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից: