Ուկրաինացիները ցույց են տվել Դոնեցկում ռուսական Կա-52 ուղղաթիռի խոցման կադրերը
ԱշխարհՕգոստոսի 15-ին Դոնեցկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հրետանավորները խոցել են ռուսական ուժերի հերթական Կա-52 ուղղաթիռը։ Այս մասին հայտնել է երկրի Ռազմաօդային ուժերի հրամանատարությունը՝ Facebook-ում:
«Օգոստոսի 15-ին Դոնեցկի մարզում, առավոտյան ժամը 08:00-ի սահմանում, ռազմաօդային ուժերի զենիթահրթիռային ուժերի ստորաբաժանումը ոչնչացրել է ռուսական օկուպացիոն ուժերի հերթական Կա-52 ուղղաթիռը։ Սա արդեն երրորդ ռուսական Կա-52-ն է, որը պաշտպանության ուժերը խոցել են երկու օրվա ընթացքում», - ասվում է հաղորդագրության մեջ։