Անի Հովհաննիսյանը կմնա կալանավորված
ՀասարակությունԿենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական առաջին նիստը: Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատական նիստի ընթացքում երկու միջնորդություն է ներկայացել: Առաջին միջնորդությունն այն է, որ Անի Հովհաննիսյանն անօրինական է մնում կալանքի տակ, քանի որ նրա կալանքի ժամկետը լրացել է դեռևս հունվարի 28-ից, որից հետո այն չի երկարացվել: «Միջնորդում եմ նաև, որ գրավի դիմաց իմ պաշտպանյալն ազատ արձակվի»,- ասել է փաստաբանը: Դատարանը, սակայն, մերժել է պաշտպանի երկու միջնորդություններն էլ. Անի Հովհաննիսյանը կշարունակի նման կալանքի տակ: Դատական հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 16-ին:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդում էր տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ: