Ռուսաստանը գնահատում է, որ իր դաշնակիցները ընտրում են զարգացման ինքնիշխան ուղին. Պուտին
ԱշխարհՌուսաստանը գնահատում է, որ ունի բազմաթիվ դաշնակիցներ և համախոհներ տարբեր մայրցամաքներում, նրանք չեն ճկվում հեգեմոնի առաջ՝ ընտրելով զարգացման ինքնիշխան ուղին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ին:
«Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ մեր երկիրն ունի բազմաթիվ դաշնակիցներ, գործընկերներ, համախոհներ տարբեր մայրցամաքներում: Սրանք պետություններ են, որոնք չեն ճկվում այսպես կոչված «հեգեմոնի» առաջ», - ասել է Պուտինը «Բանակ-2022» միջոցառման ժամանակ:
Նա պարզաբանել է, որ այս պետություններն ընտրում են զարգացման ինքնիշխան, անկախ ուղի, նրանք ցանկանում են հավաքականորեն լուծել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության խնդիրները՝ միջազգային իրավունքի, փոխադարձ պատասխանատվության և միմյանց շահերի հիման վրա։
«Այսպիսով (նրանք ցանկանում են) նպաստել բազմաբևեռ աշխարհի պաշտպանությանը»,- հավելել է ՌԴ նախագահը։