ԵԱ․ Լեւոն Աղասյանի եւ Երվանդ Մկրտչյանի արդյունքները
Սպորտ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկած աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Աղասյանն ու Երվանդ Մկրտչյանը չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը։
Հայաստանի առաջատար եռացատկորդը 16. 03 մետր արդյունքով 14-րդ տեղն է զբաղեցրել։ Եզրափակիչ են դուրս եկել մինչեւ 12-րդ տեղը զբաղեցրած եռացատկորդները։
1500 մ վազքում Երվանդ Մկրտչյանը 3.43 րոպե արդյունքով 22-րդն է։ Այս մրցաձեւում էլ որակավորման փուլը հաղթահարում են լավագույն արդյունքը ցույց տված 12 վազորդները։
Հիշեցնենք, Լեւոն Աղասյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել հուլիսի 15-24-ը ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունը։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram