Քեթրինի Միհրանի սանիկ, Արման Սահակյան, «Չերի»-ի Վահան, Հովհաննես Շահինյան. «տեռորով» ընտրապայքար
Քաղաքականություն1in.am-ը գրում է․
Պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ռեյտինգային ընտրակարգով պատրաստվում է առաջադրվել Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։
Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից «ողնաշար ջարդելու» հանձնարարություն ստացած Սահակյանը ընտրատարածքի խոշորացման պատճառով ոչ այնքան նախանձելի վիճակում է հայտնվել։ Արաբկիրից մեծամասնական ընտրակարգով մշտապես առաջադրվել է Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, Դավիթաշենից՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը։ Թեպետ վերջին երկուսը դեռ ռեյտինգայինով առաջադրվելու որոշմամբ հստակ հանդես չեն եկել, նախընտրական կրքերը, մասնավորապես, Աջափնյակում արդեն սկսվել են՝ Արման Սահակյանն արձակուրդ է վերցրել և անցել գործի։
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում