Հայերեն

«Մոսկվան փոխում է Հայաստանի պարագլխին»

Ամենաընթերցված

Վարուժան Ավետիսյան 
«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ

1 փետրվարի 2017թ
«Արմավիր» ՔԿՀ

 

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանի ՌԴ կատարած պաշտոնական այցի առնչությամբ Մոսկվան մի շարք խորհրդանշական քայլեր կատարեց, որոնք ցույց տվեցին երկու փաստ՝ 1)Հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլուխն այլևս Կարեն Կարապետյանն է և 2)այսուհետև պաշտոնապես ամրագրվում է Մոսկվայի և Երևանի միջև առկա գաղութատիրական հարաբերությունների ձևաչափը:

Մոսկվայի և նրան ներդաշնակող Կարեն Կարապետյանի քայլերը

1.Վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը պաշտոնական այց չէր կատարել ՌԴ: Վերջին այցն այդ պաշտոնն զբաղեցնելիս կատարել էր Սերժ Սարգսյանը՝ վարչակազմի պարագլխի կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանին փոխարինելու «դաբրոն» ստանալու նպատակով: Հայաստանում մեկ մարդու որպես տարածքի պատասխանատու նշանակելու և նրանից պահանջելու Մոսկվայի կառավարման մեթոդն այդպիսին է: Գեներալ-նահանգապետի միջոցով գաղութը կառավարելու հայտնի մեթոդ է, և զարմանալու կարիք չկա, որ մեր պարագայում այդ մեթոդն է կիրառվում:

2.Կարեն Կարապետյանին դիմավորեցին պետության գլխի համար նախատեսված արարողակարգով:

3.Այդուհանդերձ, Կարեն Կարապետյանին պետության գլխի կարգավիճակին համապատասխանող ընդունելություն ցույց չտվեցին: Ռուսաստանի պետության գլուխ Վլադիմիր Պուտինը նրան չընդունեց: Նա հանդիպեց Ռուսաստանի 2-րդ դեմքի՝ Դմիտրի Մեդվեդևի հետ:

4.Կարեն Կարապետյանի այցի ծրագրում ներառված էին տնտեսական բնույթի հարցեր, սակայն դրանք իրականում ֆոն ապահովելու և այցը «հիմնավորելու» համար էին միայն: Որևէ լուրջ պայմանավորվածություն, անգամ՝ պայմանավորվածության հանգելու քայլ չկատարվեց:

5.Այցի պաշտոնական-ցուցադրական մասի մեխը ՌԴ քաղաքացիների՝ ներքին անձնագրերով ՀՀ մուտքն արտոնող պայմանագրի կնքումն էր: Այս պայմանագիրն անհրաժեշտ է միայն Ռուսաստանին: Այն «աբխազացնում» է ՀՀ-ն և նրան դիտում որպես ՌԴ ներքին տարածքի կարգավիճակ ունեցող միավոր: Պայմանագիրը Հայաստանի գաղութացումը խորացնող հերթական փաստաթուղթն է, և Կարեն Կարապետյանն այն պետք է կնքեր Մոսկվայում՝ որպես մեր պետության կարգավիճակի ցածրացումը և նրա գաղութացման շարունակականությունը հավաստող պարտավորագիր, դրանով իսկ հաստատելով իր հավատարմությունը Կրեմլին: Ի դեպ, այս պայմանագիրն անվտանգային, ինչպես նաև ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքներ է ստեղծում ՀՀ-ի համար, ինչը, սակայն առանձին թեմա է:

6.Կարեն Կարապետյանի այցն օգտագործվեց ռուսական գաղութ լինելու «առավելություններն ու օգուտները» քարոզելու համար, ասելով, թե ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո 70%-ով աճել է ՀՀ-ից ՌԴ արտահանումը: Հուսով եմ, տնտեսագետները կանդրադառնան այս «փուչիկին», ուստի բավարարվենք դրա արձանագրմամբ:

7.Ռուսական կողմն անգամ թույլ չտվեց, որ մի քիչ էլ Կարեն Կարապետյանը սուտ խոսի և բարձրացնի դիակի մարմնի ջերմաստիճանի նման ընկնող իր վարկանիշը: Մեդվեդևը նրան ժխտեց, ասելով, որ ՀՀ-ում ներդրումներ կատարելու նպատակով հիմնադրամ ստեղծելու հարցը գաղափարի մակարդակում է դեռ, մինչդեռ Կարապետյանը գոհունակությամբ հայտարարում էր, որ իր բոլոր առաջարկություններն ընդունվել են և մատնացույց էր անում այդ հիմնադրամի ստեղծման առաջարկությունը: Թեպետ հոգնակի էր խոսում, սակայն այդ չընդունված առաջարկությունից բացի, ուրիշ լուրջ առաջարկության մասին կոնկրետ բան չասաց: Չասաց, որովհետև չի եղել: Հոսոս կոմսոմոլի նման մեկ օրինակ մոգոնել էր ընդամենը տպավորություն ստեղծելու համար, այն էլ թույլ չտվեց վերադասը:

8.Ռուսական մամուլը լայնորեն արձագանքեց այցի միակ գործնական բաղադրիչին՝ ՌԴ քաղաքացիների արտոնյալ մուտքը ՀՀ ամրագրող պայմանագրին, որովհետև դա հերթական տարածքի նկատմամբ ռուսական տիրապետությունն ուժեղացնելու կարևոր քայլ էր: Եվս մի փոքր «Крым наш!»:

9.Երախտապարտ Կարեն Կարապետյանի այցի մեդիա պատասխանատուները չեն հավատարմագրել «կեղտոտ» Արևմուտքի «ձայնափող» Ազատություն ռադիոկայանի լրագրողներին՝ այդ քայլով ևս ապացուցելով հավատարմությունը մոսկովյան տիրոջը:
10.Կարեն Կարապետյանը հանդիպեց տեղի հայ եկեղեցու, համայնքի և գործարար շրջանակի ներկայացուցիչների (հարգելի բացառությունները հաշվի առնելով, կարդա՝ գործակալների և խամաճիկների) հետ: Բնականաբար՝ խոսեց ռուսերեն: Նման հանդիպումները կարևոր և անհրաժեշտ են, սակայն Ռուսաստանի պարագան այլ է: Ռուսաստանում դրանք ունեն Կրեմլից իջեցված այն հանձնարարականի ենթատեքստը, որ դուք համայնք եք, ցեղակլանային միություն, մենք ձեզ հետ լրջորեն շփվելու ցանկություն չունենք, բայց թույլ ենք տալիս ձեր ցեղակիցների հետ շփվել, եթե կարողանաք նրանցից ինչ-որ բան պոկել մեր սերժանտների նախնական հրահանգների սահմաններում, և մենք դեմ չենք լինի: Բայց դա պետք է ներկայացվի որպես ռուսական հոգատարության և բարեհաճության դրսևորում: Միևնույն ժամանակ արձանագրվեց, որ հայ-ռուսական հարաբերությունների այս «պատկանելիք» բաղադրիչը հանձնվում է Կարեն Կարապետյանին: Դա նույնպես վարչախմբի պարագլխի հատկանիշ է:

Ամփոփելով, կրկին արձանագրենք, որ 1)Մոսկվան արդեն Կարեն Կարապետյանին է տեսնում հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլխի դերում, 2)ևս մեկ մակարդակ իջեցվել է ՀՀ-ի կարգավիճակը, և այն արդեն համարվում է վարչատարածքային միավոր, ըստ այդմ՝ ՀՀ-ի ղեկավարը և ՀՀ-ն ՌԴ-ի հետ հարաբերվելու են նրա երկրորդ մակարդակում: Եթե հավասարը հավասարի հետ հանդիպումներ լինեն, ապա դրանք ընդամենը պարտադրված են լինելու ձևական-իրավական արարողակարգային պահանջներով, սակայն էությունը չեն փոխելու: Զուգահեռաբար՝ տեղի է ունենում նաև անձերով պայմանավորված ուշագրավ ձևաչափային փոփոխություն: Եթե Սերժ Սարգսյանը և նրա նախորդները Կենտրոնի առաջ խոնարհվող գավառեցիներ էին, ապա Կարեն Կարապետյանը Կենտրոնից գավառ գործուղված մեկն է, որը, անկախ իր գտնվելու վայրից, մեզ միշտ նայում է Մոսկվայից:

Անշուշտ, նրանց պետք չէ համեմատել, քանի որ նույն շղթայի հաջորդական օղակներ են՝ յուրաքանչյուրն իր դերով ու նախանշանակմամբ:

Նախատեսվում է, որ Կարեն Կարապետյանի օրոք Հայաստանը գրեթե գործ չի ունենալու անվտանգային-պաշտպանական և արտաքին ռազմավարական հարցերի հետ, և Գազպրոմի դուստր ընկերության պաշտոնյա Կարեն Կարապետյանն իր գազպրոմա-գործակալական թիմով զբաղվելու է միայն տնտեսական հարցերով, իսկ տարածքում կարգ ու կանոնի հաստատումը, որպես «կեղտոտ» գործ, թողնելու է Մոսկվայի ուղիղ հսկողության տակ գտնվող որևէ «միլիցու»:
Ռուսական առածն ասում է՝ «երազելը վնաս չէ»:

 

Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված