Ի հիշատակ «Սուրմալուում» զոհվածների. կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
ՔաղաքականությունԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում երկօրյա սուգ է հայտարարվել։
Փաշինյանն ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանք է կատարվել «Սուրմալուում»։
Նախարարը հայտնեց` փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որից 10-ը` ողջ։
Ընդհանուր առմամբ` որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է եղել 935 փրկարար։ Նախարարը վստահեցրեց, որ լրացուցիչ մարդկային ռեսուրսի կամ տեխնիկական սարքավորումների կարիք չի եղել։