ԱՄՆ-ը կոշտացնում է Հայաստանի իշխանության հանդեպ հռետորաբանությունը
Քաղաքականություն«ԱՌԱՋԻՆ»
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, նախօրեին Հայ-ամերիկյան առևտրի պալատի առաջ ելույթ ունենալով, բավական կոշտ մոտեցումներ է արտահայտել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության վերաբերյալ: Միլզը հանդես գալով Հայ-ամերիկյան պալատի ներկայացուցիչների, հայաստանցի և ամերիկացի գործարարների ու պաշտոնյաների առաջ հայտարարել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի արձանագրել բավարար առաջընթաց, այնպիսի առաջընթաց, որի հույսը կար խորհուրդը ստեղծելիս: Ինչպես հայտնի է, խորհուրդը ստեղծվեց մոտ երկու տարի առաջ, հայ-ամերիկյան նախաձեռնությամբ և այն գլխավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդի գործունեությունը պետք է ֆինանսավորեր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որը տրամադրելու էր 750 հազար դոլար:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում