Նավթն էժանանում է
ՏնտեսությունՆավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան, մեկ օր առաջ մոտ 4 տոկոսով թանկանալուց հետո, իջնում են, ինչը պայմանավորված է ՕՊԵԿ+-ի երկրների կողմից արդյունահանումը նվազեցնելու, ինչպես նաեւ ԱՄՆ-ում մեկշաբաթյա պաշարների վերաբերյալ վիճակագրության սպասումներով, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,45 տոկոսով՝ մեկ բարելը 99,77 դոլար, WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսինը՝ 0,32 տոկոսով՝ 93,44 դոլար։
Brent նավթի գինը կայունացել է՝ մեկ բարելը 100 դոլարին մոտ, WTI-ինը բարձր է 93 դոլարից՝ արդյունահանման վերաբերյալ ՕՊԵԿ+-ի հայտարարություններից հետո։