ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2022 թ-ի առաջին կիսամյակում աճել է 52,5%-ով. Փաշինյան
ՏնտեսությունԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը զգալի աճ է ապահովել ԵԱՏՄ երկրների հետ առևտրում։ Այս մասին այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջկառավարական խորհրդի նիստը լավ հնարավորություն է մի շարք առանցքային հարցերի շուրջ կարծիքների փոխանակման ու երկուստեք ընդունելի որոշումների մշակման, վերջին ամիսներին անհավանական մասշտաբների ու խորության հասած համաշխարհային տնտեսության մարտահրավորներով պայմանավորված ռիսկերի նվազեցման համար։ Չնայած, գլոբալ տնտեսական տրանսֆորմացիաների և ֆինանսական համակարգերի էական ցնցումների դրական դինամիկա է նկատվում առևտրատնտեսական հարաբերություններում` շնորհիվ ԵԱՏՄ առավելությունների։ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ երկրների հետ առևտրի ծավալներում զգալի աճ է ապահովել։ Այդ ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52,5%-ով`հասնելով 1.7 մլրդ դոլարի»,- իր ելույթում ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանի արտահանումն աճել է 48,9%-ով, ներմուծումը` 54,2%-ով։
«Համոզված եմ, որ հետագա համագործակցությունը, նոր նախաձեռնությունները հաշվի առնելով, պակաս արդյունավետ չի լինի»,- նշել է ՀՀ վարչապետը։