Պուտինը 16 գեներալ է պաշտոնանկ արել
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների ու Քննչական կոմիտեի 16 գեներալ է պաշտոնանկ արվել: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության ինտերնետային կայքում:
Նշվում է, որ ազատված 16 գեներալներից 2-ը հեռացվել են նաև զինվորական ծառայությունից: Պաշտոնանկությունների պատճառը չի նշվում: