Վարչապետի պատասխանն ԱՄՆ-ին
Տնտեսություն«ԼՐԱԳԻՐ»
Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 2-ի կառավարության նիստում առաջարկել է իրավապահ կառույցներին բիզնեսի հետ առնչվելու դեպքում վարվել այնպես, որպեսզի առավելագույնս խուսափեն բիզնեսին անհարկի անհարմարություն պատճառելուց: Այլ կերպ ասած, Կարեն Կարապետյանն իրավապահ համակարգին հորդորել է չխանգարել բիզնեսին, չստեղծել խոչընդոտ, չսահմանափաել հնարավորությունները, երբ հնարավոր է խուսափել այդ սահմանափակումներն առաջացնելուց, արգելքներ ստեղծելուց:
Կարեն Կարապետյանի անդրադարձը հետաքրքիր է, հաշվի առնելով մի քանի ներհամակարգային եւ քաղաքական նրբերանգներ: 100-օրյա պաշտոնավարումն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում Կարեն Կարապետյանը հայտարարել էր՝ «ինձ միլիցիա մի դարձրեք», երբ լրագրողները նրան հարցախեղդ էին արել մենաշնորհների դեմ պայքարի, հավասար մրցակցության ապահովման, բիզնեսին խոչընդոտել փորձող «անհայտ անձանց» վերաբերյալ:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում